воскресенье, 4 ноября 2012 г.

ՌեՊեՌնԵրԻ ՄաՍիՆ


Դավոն, նույն ինքը`Դավիթ Միրոյանը ծնվել է 1989թ-ի ապրիլին, Երևանում:  1998 — ին, նա ընդունվում է մի երաժշտական դպրոց, որտեղ սովորում է դաշնամուր և վոկալ:   2008թ-ին Դավոն ավարտել է Երևանի պետական համալսարանը` ստանալով մաթեմատիկայի բակալավրի աստիճան:
Դավոն սկսել է ռեփ կարդալը, underground ռեփից 2004 թ-ին ռուսերեն լեզվով:  2005-ին նա վերջնականապես որոշում է շարունակել իր երաժշտական կարիերան «ռեփ» ժանրի շրջանակներում: Դավոն սկսում է գրել իր տեքստերը հայերեն լեզվով և թողարկում է իր առաջին սինգլը, վոկալիստ Անուշ Մարգարյանի հետ, որը կոչվում էր «Խնդրում եմ»: Դավոյի հաջորդ սինգլը` «Մեկ կյանք»-ը, Հասմիկի մասնակցությամբ, թողարկվում է 2 տարի անց` 2007 թ: Չնայած նրան, որ այդ երգերը մեծ ժողովրդականություն չեն ունենում, Դավոն չի հանձնվում: Օգոստոսին 2008 թ. թողարկվում է Դավոյի երրորդ սինգլը  «Միշտ առաջինը» (գործիքավորումը` Apricota), որով նա տպում է իր անունը Հայկական Ռեփի ասպարեզում:
Այնուհետև 2009-ին Դավոն թողարկում է «Վերցրեք» երգը Հայաստանի ամենապահանջված ռեփերներից մեկի` ՀՏ Հայկոյի մասնակցությամբ, որը ցույց է տալիս Դավոյի  իսկական տաղանդը:  Այդ նույն տարին Դավոն, երաժշտական պրոդյուսեր և վոկալիստ DerHova-ի և երգչուհի R.P-ի հետ միասին, թողարկում է  »Իմն ես» երգը, որը հետագայում մեծ հիթ է դառնում:  Այնուհետև լույս է տեսնում «Իմն ես»-ի Remix տարբերակը` DerHova-ի և Lazzaro-ի օգնությամբ:
2010թ.-ին Դավոն թողարկում է իր առաջին ալբոմը, որը դեռևս միակն է:



Խուդո(Ալբերտ Խուդոյան)/Beyb(Աշոտ Այդինյան)/Սենչո(Արսեն Բալայան)
Red Light  խումբը ստեղծվել է 2008 թվականին, հիմնադիրը`Խուդո: Իր գոյության ընթացքում խմբի կազմը բազմաթիվ անգամ փոխվել է: 2009թ.-ի վերջում, խումբը պաշտոնապես հայտարարել է բոլոր անդամների հեռացումը և խմբի ներկայացուցիչներն են մնացել Beyb-ը և Խուդոն(այն ժամանակ Double A): Խումբը եղել է հայտնի «Underground rap»-ի սիրահարների շարքերում, որոնք այն ժամանակ շատ քիչ էին և ամաչում էին «Underground», «Hip Hop» կամ «Respect» տեսակի բառերից: 2010թ.-ին, խումբը թողարկեց «Haterz» երգը, Big Dogg-ի մասնակցությամբ, որը ձայնագրել էր Kayfaration-ը: Երգը սիրվեց և բազմաթիվ անգամ ներկայացվեց տարբեր երեկույթների և ֆեստիվալների ժամանակ և այն ժամանակվա համար երգը հավաքեց բավականին մեծ լսարան: 2010-ի վերջում թողարկվում է Սենչոյի մասնակցությամբ «Feel da beat» և Սենչոյի ու Beyb-ի «Տակդ քա* ա» երգերը: 2011-ի փետրվար ամսին Խուդոն և Սենչոն որոշում են բացել ձայնագրման ստուդիա և բազմաթիվ աշխատանքներից հետո, մայիս ամսին հիմնվում է  »King Records» ստուդիան:  Տղաները որոշում են միանալ և կազմվում է նոր, կարելի է ասել «international» Red Light(Beyb, Սենչո, Խուդո): Շատ հետաքրքիր երևույթ էր` երգի մեջ նրանք հնչեցնում էին «ռեփ» 3 լեզվով, որը իրենց մոտ իսկապես լավ էր ստացվում: Խմբի նոր երգերը իրենց սպասեցնել չէին տալիս և 2011թ.-ին, խումբը իր առաջին` «My music» տեսահոլովակով ձեռք բերեց ավելի մեծ լսարան: Red Light լսողների բանակը գնալով մեծանում էր: Խումբը մասնակցել է 2011-ին Մեգա ռեփ փարթի-1, 2012-ին Մեգա ռեփ փարթի-2: Տվյալ պահին Beyb-ը գտնվում է ծառայության մեջ: Խումբը գործում է 2 հոգով:



Ծնվել է 1984թ. դեկտեմբերի 24-ին Երևանում, բժշկի և մանկավարժի ընտանիքում: Սովորելով մի քանի դպրոցներում՝ ի վերջո ավարտել է Երևանի թիվ 164 դպրոցը: Դպրոցական և ուսանողական տարիներին զբաղվել է բասկետբոլով: 2009թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը:
1999 թվականից սկսել է հետաքրքրվել ռեփով: Ապրելով Նորքի 7-րդ զանգվածում՝ 2000թ. իր մանկության ընկերների՝ Յոժի ու Համոյի և մորաքրոջ որդու (Սաշի) հետ միասին ստեղծում է «Selected from…» խումբը: Առաջինը Հայաստանում, որ սկսեց պրոպագանդել ռեփը: Նրանց կատարումները հնչում էին հայերեն և ռուսերեն տեքստերով:
Մեկ տարի անց, առանց որևէ լուրջ պատճառի, խումբը լուծարվում է: 2001-ին Միշոն ծանոթանում է ՀՏ Հայկոյի հետ, որի հետ միասին ձեռնամուխ է լինում նոր խմբի ստեղծմանը: 2003-ի դեկտեմբերին լույս է տեսնում արդեն «Հայ Տղեք» խմբի «Հայ տղեն տղայա» առաջին կատարումը: Այս խումբը պաշտոնապես լուծարվում է 2008-ին, բայց մինչ այդ արդեն ձևավորվել էր ևս մեկ նորություն հայկական շոու բիզնեսում՝ «Հայ Թիմը»:
Միշոն իր անհատական գործունեության ընթացքում թողարկել է 4 ալբոմ:
«Եկա, տեսա, …ի» — 2007
«Քաղաքը խոսում ա, լսեք…» — 2009
«Զրո» — 2010
«Իմ Լեզուն» — 2011


Հայկ Մարգարյանը (նույն ինքը ՀՏ Հայկոն) ծնվել է 1985 թ.-ի հունիսի 28-ին Երևան քաղաքում: Ավարտել է Չեխովի անվ. թիվ 55 դպրոցը և Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցի դաշնամուրի և շեփորի բաժինները: Ինչպես նաև ավարտել է Պոլիտեխնիկի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետը: Երաժշտական կարիերան սկսել է 2000 թ.-ից “Հայ Տղեք” խմբով : Համարվում է Հայաստանում “ռեփ”-ի հիմնադիրներից մեկը : Խմբով նա հանդես եկավ բավականին երկար ժամանակ , թողարկեցին 2 ձայնասկավառակ , նկարահանեցին մոտ 10 տեսահոլովակ , հանդես եկան համերգներով ինչպես Հայրենիքում , այնպես էլ արտերկրում : 2007 թ.-ին խումբը բաժանվեց և Հայկոն սկսեց իր անհատական կարիերան : 2008 թ.-ին Հայկոն թողարկեց իր առաջին անհատական ձայնասկավառակը , որը կոչվում էր “Անցած էտապ”: Այն մեծ հաջողություն ունեցավ , անգամ սույն թվականի մրցանակաբաշխությանը արժանացավ “տարվա լավագույն ալբոմ” մրցանակին : Մյուս ձայնասկավառակը , որի անվանումն էր “Քուանշ” ` լույս տեսավ 2009 թ.-ի աշնանը և դարձավ հայրենական ռեփի և արհասարակ հայկական շոու-բիզնեսի պատմության մեջ ամենասկանդալային և ամենապահանջված ձայնասկավառակը : Իր անհատական կարիերայի ընթացքում Հայկոն աշխատել է տարբեր հայ աստղերի հետ , մասնակցել է բազմազան հաղորդումներում տարբեր հեռուստաընկերություններում , ունեցել է մոտ 8 տեսահոլովակ , որոնց թվում այնպիսի հիթեր , ինչպիսիք են “Քո ցավը տանեմ” , “Քոչարի” և “Անցած էտապ” : Վերջինս սիրվեց համարյա բոլոր հայերի կողմից ` անկախ սեռից , տարիքից և նախասիրությաններից : Իր երաժշտական կարիերայից բացի Հայկոն նաև սկսեց զբաղվել դերասանական կարիերայով : Առաջին աշխատանքը եղավ 2008 թ.-ին լույս տեսած “Տաքսի “էլի լավա”” ֆիլմում , որտեղ Հայկոն հանդես եկավ գլխավոր դերում Հրաչ Քեշիշյանի նկարահանած նովելում ` Խորեն Լևոնյանի և Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ : Այնուհետև 2009 թ.-ին Հայկոն առաջարկ ստացավ Հ1 հեռուստաընկերության կողմից “Որբերը-2” հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկով : Նա հանդես եկավ “Ավիկ”-ի կերպարով և մեծ հաջողություն ունեցավ : 2009 թ.-ից 2010 թ.-ը Հայկոն ունեցավ բազմաթիվ համերգներ ինչպես հայրենիքում , այնպես էլ արտերկրում : 2010 թ.-ի միայն առաջին կեսին ունեցավ 5 մենահամերգներ Ռուսաստանի և Ուկրաինայի տարբեր քաղաքներում , ինչպիսիք են Մոսկվա , Սանտկ-Պետերբուրգ , Կիեվ , Կրիվոյ-Ռոգ և Դնեպրապետրովսկ : 2010 թ.-ը նշանակալից էր Հայկոյի համար , որտև այս տարի տեղի ունեցավ նրա առաջին մեծ մենահամերգը Երևանում , իր իսկ նորաբաց պրոդակշնի կազմակերպմամբ (HT PRODUCTION) : Համերգը տեղի ունեցավ “Դինամո” մարզադահլիճում լեփ-լեցուն հանդիսատեսով (շուտով կլինի նաև համերգի տարբերակը) : Այժմ Հայկոն աշխատում է նոր երգերի , տեսահոլովակների , պրոեկտների վրա իր պրոդակշնի հետ միասին , ինչպես նաև պատրաստվում է համերգային շրջագայության Հայաստանի համարյա բոլոր մարզերով :
ՀՏ Հայկոն իր անհատական գործունեության ընթացքում թողարկել է 2 ալբոմ:
«Անցած էտապ» — 2008
«Քուանշ» — 2009


Ֆելիքս խաչատրյան / A.Chilla(Նարեկ Հովսեփյան)
A.Chilla-ին մենք գիտենք, դեռ Аpeh Jan ամերիկահայ ռեփերի հետ համատեղ աշխատանքներից, ժամանակվանից,որպես երաժշտական պրոդյուսեր և ռեփ կատարող: Այն ժամանակ Նարեկը ռեփ էր կատարում անգլերեն լեզվով: Ֆելիքս Խաչատրյանին գիտենք շատ շուտվանից, որպես շատ պահանջված հաղորդավար Հ1 և Արմենիա հեռուստաընկերություններում: Այս երկու, տարբեր բնագավառների տաղանդավոր անհատները իրար միանալով, 2011 թ.-ին մեզ հայտնի դարձան որպես նոր ռեփ խումբ` 3.33:
Աշնանը թողարկեցին իրենց առաջին ձայնասկավառակը,ներկայացնելով հայկական ռեփի նոր ուղղություն` «Ռիթմիկ Երևանյան Պոեզիա»:


Նարեկ  Պետրոսյան/Մովսես Մարգարյան/Էդգար Ստեփանյան
Նարեկը ծնվել է 1987թ. օգոստոսի 20-ին, Երևան քաղաքում: 1994-2004թթ. սովորել է Ա.Պ՚.Չեխովի անվան, No.55 միջնակարգ դպրոցում: 2005-2009թթ. սովորել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում: 2003թ.-ին Նարեկն ու իր եղբայր Ֆելիքսը հիմնում են «Arm-Clan» ռեփ խումբը, որը հետո վերանվանվում է, որպես «Arm-Side» և մինչև 2005թ. համալրվում է տարբեր կատարողներով: 2005թ.- կեսերին խումբը վերջնականապես կազմավորվում է և վերանվանվում է, որպես «Հ.Ա.Յ.Ք.» : 2005-ին խումբը թողարկում է իր առաջին «Ուշ է» սինգլը, որից հետո՝ «Բարի լույս» երգը: 2006-ին, խումբը Նարեկի և Ֆելիքսի գլխավորությամբ ձայնագրում է «Քամի փչի» երգը: Այդ երգի հիման վրա նկարահանում են տեսահոլովակ, որը դառնում է հայկական շոու-բիզնեսի նմանը չունեցող մի հիթ: Այնուհետև «Հ.Ա.Յ.Ք.» խումբը ձայնագրում է «Մի Պատմություն» սինգլը, որի տեսահոլովակը մեծ աղմուկ է բարձրացնում հանդիսատեսների մոտ: Այնուհետև »Հ.Ա.Յ.Ք.»  խումբը թողարկում է իր առաջին՝ «Հ.Ա.Յ.Ք.» (Special edition) ալբոմը: Խումբը իր «Քամի փչի» երգով հաղթում է մի շարք մրցանակաբաշխություններում՝ «Տարվա հիթ»  և «Տարվա հայտնություն» անվանակարգերում: 2007թ.-ին խումբը «Հայ Տղեք»-ի հետ ձայնագրում է «Նոր ջահելություն» երգը, նկարահանելով տեսահոլովակ: 2008-ին «Հ.Ա.Յ.Ք.» խմբի կազմը փոփոխվում է և խումբը Նարեկի և Ֆելիքսի գլխավորությամբ սկսում է աշխատանքները նոր ալբոմի վրա՝ ձայնագրում են «Մոտավորապես» երգը, նկարահանելով տեսահոլովակ: 2008-ին «Հ.Ա.Յ.Ք.» խումբը թողարկում է իր երկրորդ «Չեմ տեսել, չեմ լսել, ի՞նչ ասեմ…» ալբոմը: 2009-ին նկարահանվում է «Նոր Հայաստան a.k.a. Մեծ Հայք» երգի տեսաահոլովակը: 2010թ.-ին խումբը վերջնականապես ցրվում է և Նարեկը ձայնագրում է իր առաջին անհատական սինգլը՝ «Չես կարա», որի հիման վրա էլ նկարահանվում է տեսահոլովակ: 2011թ.-ի սկզբին Նարեկը հիմնում է «Մեծ Հայք records»  ձայնագրման ստուդիան: Նարեկը սկսում է զբաղվել պրոդյուսերական աշխատանքներով և նույն ժամանակ հիմնում է «Մեծ Հայք» խումբը, որում արդեն հանդես են գալիս Մոսն ու Էդգարը: 2011-ին Նարեկը սկսում է իր առաջին ալբոմի աշխատանքները և նույն տարվա հոկտեմբերին նկարահանում է ալբոմի առաջին սինգլ՝ «Կա Պռուժին Ամորտիզացիայով» երգի հիման վրա տեսահոլովակ: Այնուհետև նկարահանում է «Born in Armenia» սինգլի տեսահոլովակը, ՀՏ Հայկոյի մասնակցությամբ:
2011թ.-ի դեկտեմբերի 22-ին Նարեկը թողարկում է իր առաջին` «Հայաֆիկացում» ալբոմը:
Edgar/Mets Hayq
Ծնվել է 1993թ. Հոկտեմերի 6-ին Երևանում
Միջնակարգ կրթություն ստացել է Խ.Դաշտենցի անվան թ.114 դպրոցում 2000-2010թթ.: Այնուհետև 2010-2012թթ սովորել է Երևանի Թատրոնի և Կինոի Պետական Ինստիտուտում: Սովորել է Սանկտ Պետերուրգյան համալսարանի Երևանյան Մասնաշենքում:
2011թ.-ից սկսել է զբաղվել «ռեփ» երաժշտությամբ








Սևը՝ նույն ինքը Արտակ Հայրապետյանը, ծնվել է 1990թ.-ի հունվարի 10-ին: 2006թ.-ին ավարտել է Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 միջնակարգ դպրոցը: 2007-2011թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: 2003թ.-ին, դպրոցական տարիներին հիմնում է «ՄԵՆՔ» խումբը, որը բաղկացած էր հինգ հոգուց: 2006-ին խումբը լուծարվում է, առանց որևէ պատճառի: 2008թ.-ի սկզբերին, Սևը իր եղբոր՝ Պռոջի հետ, հիմնում է «Մենք Project»-ը, որը իր մեջ կրում էր ոչ միայն ռեփ կատարողներ, այլ նաև այլ ոճի երգիչ ու երգչուհիներ: «Մենք Project»-ի մի քանի համերգային ելույթներից հետո, 2009թ.-ի սկզբերին ինչ-ինչ պատճառներով լուծարվում է: 2009-ից Սևը սկսում է իր անհատական կարիերան և նկարահանում է իր առաջին պրոֆեսիոնալ տեսահոլովակը՝ «Ինձ դուր ա գալի»: 2011թ.-ին Սևը հիմնում է այժմյան «ՄԵՆՔ Records»-ը, որի կազմում են հիմա հետևալները՝ Սև, Պռոջ, Լ.Լալայան, Արտ, Կրետ, Էն տղեն: Սևը այսօրվա դրությամբ ունի հանդիսատեսի դատին ներկայացրած 18 տեսահոլովակ: 2010-ի ապրիլին Սևը թողարկել է իր առաջին՝ «2 Րոպե» ձայնասկավառակը, այնուհետև նույն թվականի հոկտեմբերին թողարկվում է “ԹՈՂ-ԹԵՐ-ԹԵՆ” ձայնասկավառակը: 2011-ի հոկտեմբերին Սևը, ռեփեր Ատենի հետ ներկայացնում է առաջին ռեփ-դուետ ալբոմը՝ “Մի շնչից” անվանումով:



Էմ’Տիկոն ն.ի. Տիգրան Մնացականյանը ծնվել է 1993 թ.-ին, Երևանում: Ավարտել է 382 դպրոցը Մոսկվայում, մինջև 6րդ դասարան սովորել Ա.Ս.Պուշկինի անվ. թիվ 8 միջնակարգ դպրոցում: 2006 ից -Սովորել է «Օստանկինո / Մ.Ի.Տ.Ր.Ո» TV դպրոցում,TV-հաղորդավար/շոումեն: 2008-ին տեղափոխվել է Հայաստան և ընկերոջ հետ հիմնել հիփ-հոփ նախագիծ`»Ուրիշ»: Մինչև 2009 թ. նախագիծը կրում էր սիրաղական բնույթ: 2010թ.-ին նախագիծը վերանվանվեց, որպես «Նոր Ուրիշ»,որի կազմում կար մի քանի արտիստ (Sollo,M’Tiko,Gar,Arman): 2011թ.-ին խմբի բաժանումից հետո, Էմ’Տիկոն սկսեց իր անհատական կարիերան: 2011թ.-ին հայկական մեդիա ոլորտում (համացանցում) հայտնվեց UrishNews առաջին հայկական, վանկերով լրատվական նախագիծը: Ինտերնետ-նախագծի հեղինակային իրավունքները պատկանում էին Էմ’Տիկոին, իսկ տեղադրվումեր այն Hayfanat.com կայքում: 2011-ից սկվում է Դավո-ի (Tumasyan Music) և Տիկո-ի սերտ համագործակցությունը և մեկ տարի անց Էմ’Տիկոն բաց է թողնում իր թվով առաջին ձայնասկավառակը «Փոշոտ աթոռ»-ը: 2012թ.-ի փետրվար ամսին եղավ Էմ’ի կարիերայի մեջ երևի ամենակարեվոր իրադարձությունը` առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը(18 և մեկ բոնուս գործից բաղկացած CD): Այնուհետև սկսեցին համացանցում հայտվել CD-ի երգերի հիման վրա նկարահանած տեսահոլովակները, և առանձին սինգլեր: 2012-ից UrishNews առաջին հայկական, վանկերով լրատվական նախագիծը սկսեց հեռարձակվել Կենրտոն ՀԸ-ով:





Աշոտ Արսենյանը` նույն ինքը «Ֆեկա»-ն, ծնվել է 1990թ.-ի հունվարի 23-ին Էջմիածին քաղաքում: Ավարտել է Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: 2007-2011թթ. սովորել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում: Երաժշտական կարիերան սկսել է 2011թ.-ից, թողարկելով իր առաջին «Գեղցի Աղջիկ» երգը, որի գործիքավորումը կատարեց ՀՏ Հայկոն: Այնուհետև «Red Light» խմբի Սենչոյի հետ համագործակցելով, ստեղծվեց «Street Shit» երգը: 2012-ին Ֆեկան մեկնեց Ֆրանսիա և այնտեղ, հայ ռեփեր G-Locone-ի հետ թողարկեցին «Ուղիղ քո քիմքին» երգը:

Комментариев нет:

Отправить комментарий