воскресенье, 4 ноября 2012 г.

ՌեՊեՌնԵրԻ պԱշՏոՆաԿաՆ էՋեՐը

ՍեՆչՈի ՊաՇտՈնԱկԱն ԷջԸ ՖեՅսԲուԿուՄ  (ԱյՑեԼեԼ)
ՄոՍի ՊաՇտՈնԱկԱն ԷջԸ ՖեՅսԲուԿուՄ  (ԱյՑեԼեԼ)
ԽուԴոԻ պԱշՏոՆաԿաՆ էՋը ՖեՅսԲուԿուՄ (ԱյՑեԼեԼ)
ԱրԱրԱտԻ ՊաՇտՈնԱկԱն պԱշՏոՆաԿաՆ էՋը ՖեՅսԲուԿուՄ  (ԱյՑեԼեԼ)

ՌեՊեՌնԵրԻ ՄաՍիՆ


Դավոն, նույն ինքը`Դավիթ Միրոյանը ծնվել է 1989թ-ի ապրիլին, Երևանում:  1998 — ին, նա ընդունվում է մի երաժշտական դպրոց, որտեղ սովորում է դաշնամուր և վոկալ:   2008թ-ին Դավոն ավարտել է Երևանի պետական համալսարանը` ստանալով մաթեմատիկայի բակալավրի աստիճան:
Դավոն սկսել է ռեփ կարդալը, underground ռեփից 2004 թ-ին ռուսերեն լեզվով:  2005-ին նա վերջնականապես որոշում է շարունակել իր երաժշտական կարիերան «ռեփ» ժանրի շրջանակներում: Դավոն սկսում է գրել իր տեքստերը հայերեն լեզվով և թողարկում է իր առաջին սինգլը, վոկալիստ Անուշ Մարգարյանի հետ, որը կոչվում էր «Խնդրում եմ»: Դավոյի հաջորդ սինգլը` «Մեկ կյանք»-ը, Հասմիկի մասնակցությամբ, թողարկվում է 2 տարի անց` 2007 թ: Չնայած նրան, որ այդ երգերը մեծ ժողովրդականություն չեն ունենում, Դավոն չի հանձնվում: Օգոստոսին 2008 թ. թողարկվում է Դավոյի երրորդ սինգլը  «Միշտ առաջինը» (գործիքավորումը` Apricota), որով նա տպում է իր անունը Հայկական Ռեփի ասպարեզում:
Այնուհետև 2009-ին Դավոն թողարկում է «Վերցրեք» երգը Հայաստանի ամենապահանջված ռեփերներից մեկի` ՀՏ Հայկոյի մասնակցությամբ, որը ցույց է տալիս Դավոյի  իսկական տաղանդը:  Այդ նույն տարին Դավոն, երաժշտական պրոդյուսեր և վոկալիստ DerHova-ի և երգչուհի R.P-ի հետ միասին, թողարկում է  »Իմն ես» երգը, որը հետագայում մեծ հիթ է դառնում:  Այնուհետև լույս է տեսնում «Իմն ես»-ի Remix տարբերակը` DerHova-ի և Lazzaro-ի օգնությամբ:
2010թ.-ին Դավոն թողարկում է իր առաջին ալբոմը, որը դեռևս միակն է:



Խուդո(Ալբերտ Խուդոյան)/Beyb(Աշոտ Այդինյան)/Սենչո(Արսեն Բալայան)
Red Light  խումբը ստեղծվել է 2008 թվականին, հիմնադիրը`Խուդո: Իր գոյության ընթացքում խմբի կազմը բազմաթիվ անգամ փոխվել է: 2009թ.-ի վերջում, խումբը պաշտոնապես հայտարարել է բոլոր անդամների հեռացումը և խմբի ներկայացուցիչներն են մնացել Beyb-ը և Խուդոն(այն ժամանակ Double A): Խումբը եղել է հայտնի «Underground rap»-ի սիրահարների շարքերում, որոնք այն ժամանակ շատ քիչ էին և ամաչում էին «Underground», «Hip Hop» կամ «Respect» տեսակի բառերից: 2010թ.-ին, խումբը թողարկեց «Haterz» երգը, Big Dogg-ի մասնակցությամբ, որը ձայնագրել էր Kayfaration-ը: Երգը սիրվեց և բազմաթիվ անգամ ներկայացվեց տարբեր երեկույթների և ֆեստիվալների ժամանակ և այն ժամանակվա համար երգը հավաքեց բավականին մեծ լսարան: 2010-ի վերջում թողարկվում է Սենչոյի մասնակցությամբ «Feel da beat» և Սենչոյի ու Beyb-ի «Տակդ քա* ա» երգերը: 2011-ի փետրվար ամսին Խուդոն և Սենչոն որոշում են բացել ձայնագրման ստուդիա և բազմաթիվ աշխատանքներից հետո, մայիս ամսին հիմնվում է  »King Records» ստուդիան:  Տղաները որոշում են միանալ և կազմվում է նոր, կարելի է ասել «international» Red Light(Beyb, Սենչո, Խուդո): Շատ հետաքրքիր երևույթ էր` երգի մեջ նրանք հնչեցնում էին «ռեփ» 3 լեզվով, որը իրենց մոտ իսկապես լավ էր ստացվում: Խմբի նոր երգերը իրենց սպասեցնել չէին տալիս և 2011թ.-ին, խումբը իր առաջին` «My music» տեսահոլովակով ձեռք բերեց ավելի մեծ լսարան: Red Light լսողների բանակը գնալով մեծանում էր: Խումբը մասնակցել է 2011-ին Մեգա ռեփ փարթի-1, 2012-ին Մեգա ռեփ փարթի-2: Տվյալ պահին Beyb-ը գտնվում է ծառայության մեջ: Խումբը գործում է 2 հոգով:



Ծնվել է 1984թ. դեկտեմբերի 24-ին Երևանում, բժշկի և մանկավարժի ընտանիքում: Սովորելով մի քանի դպրոցներում՝ ի վերջո ավարտել է Երևանի թիվ 164 դպրոցը: Դպրոցական և ուսանողական տարիներին զբաղվել է բասկետբոլով: 2009թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը:
1999 թվականից սկսել է հետաքրքրվել ռեփով: Ապրելով Նորքի 7-րդ զանգվածում՝ 2000թ. իր մանկության ընկերների՝ Յոժի ու Համոյի և մորաքրոջ որդու (Սաշի) հետ միասին ստեղծում է «Selected from…» խումբը: Առաջինը Հայաստանում, որ սկսեց պրոպագանդել ռեփը: Նրանց կատարումները հնչում էին հայերեն և ռուսերեն տեքստերով:
Մեկ տարի անց, առանց որևէ լուրջ պատճառի, խումբը լուծարվում է: 2001-ին Միշոն ծանոթանում է ՀՏ Հայկոյի հետ, որի հետ միասին ձեռնամուխ է լինում նոր խմբի ստեղծմանը: 2003-ի դեկտեմբերին լույս է տեսնում արդեն «Հայ Տղեք» խմբի «Հայ տղեն տղայա» առաջին կատարումը: Այս խումբը պաշտոնապես լուծարվում է 2008-ին, բայց մինչ այդ արդեն ձևավորվել էր ևս մեկ նորություն հայկական շոու բիզնեսում՝ «Հայ Թիմը»:
Միշոն իր անհատական գործունեության ընթացքում թողարկել է 4 ալբոմ:
«Եկա, տեսա, …ի» — 2007
«Քաղաքը խոսում ա, լսեք…» — 2009
«Զրո» — 2010
«Իմ Լեզուն» — 2011


Հայկ Մարգարյանը (նույն ինքը ՀՏ Հայկոն) ծնվել է 1985 թ.-ի հունիսի 28-ին Երևան քաղաքում: Ավարտել է Չեխովի անվ. թիվ 55 դպրոցը և Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցի դաշնամուրի և շեփորի բաժինները: Ինչպես նաև ավարտել է Պոլիտեխնիկի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետը: Երաժշտական կարիերան սկսել է 2000 թ.-ից “Հայ Տղեք” խմբով : Համարվում է Հայաստանում “ռեփ”-ի հիմնադիրներից մեկը : Խմբով նա հանդես եկավ բավականին երկար ժամանակ , թողարկեցին 2 ձայնասկավառակ , նկարահանեցին մոտ 10 տեսահոլովակ , հանդես եկան համերգներով ինչպես Հայրենիքում , այնպես էլ արտերկրում : 2007 թ.-ին խումբը բաժանվեց և Հայկոն սկսեց իր անհատական կարիերան : 2008 թ.-ին Հայկոն թողարկեց իր առաջին անհատական ձայնասկավառակը , որը կոչվում էր “Անցած էտապ”: Այն մեծ հաջողություն ունեցավ , անգամ սույն թվականի մրցանակաբաշխությանը արժանացավ “տարվա լավագույն ալբոմ” մրցանակին : Մյուս ձայնասկավառակը , որի անվանումն էր “Քուանշ” ` լույս տեսավ 2009 թ.-ի աշնանը և դարձավ հայրենական ռեփի և արհասարակ հայկական շոու-բիզնեսի պատմության մեջ ամենասկանդալային և ամենապահանջված ձայնասկավառակը : Իր անհատական կարիերայի ընթացքում Հայկոն աշխատել է տարբեր հայ աստղերի հետ , մասնակցել է բազմազան հաղորդումներում տարբեր հեռուստաընկերություններում , ունեցել է մոտ 8 տեսահոլովակ , որոնց թվում այնպիսի հիթեր , ինչպիսիք են “Քո ցավը տանեմ” , “Քոչարի” և “Անցած էտապ” : Վերջինս սիրվեց համարյա բոլոր հայերի կողմից ` անկախ սեռից , տարիքից և նախասիրությաններից : Իր երաժշտական կարիերայից բացի Հայկոն նաև սկսեց զբաղվել դերասանական կարիերայով : Առաջին աշխատանքը եղավ 2008 թ.-ին լույս տեսած “Տաքսի “էլի լավա”” ֆիլմում , որտեղ Հայկոն հանդես եկավ գլխավոր դերում Հրաչ Քեշիշյանի նկարահանած նովելում ` Խորեն Լևոնյանի և Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ : Այնուհետև 2009 թ.-ին Հայկոն առաջարկ ստացավ Հ1 հեռուստաընկերության կողմից “Որբերը-2” հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկով : Նա հանդես եկավ “Ավիկ”-ի կերպարով և մեծ հաջողություն ունեցավ : 2009 թ.-ից 2010 թ.-ը Հայկոն ունեցավ բազմաթիվ համերգներ ինչպես հայրենիքում , այնպես էլ արտերկրում : 2010 թ.-ի միայն առաջին կեսին ունեցավ 5 մենահամերգներ Ռուսաստանի և Ուկրաինայի տարբեր քաղաքներում , ինչպիսիք են Մոսկվա , Սանտկ-Պետերբուրգ , Կիեվ , Կրիվոյ-Ռոգ և Դնեպրապետրովսկ : 2010 թ.-ը նշանակալից էր Հայկոյի համար , որտև այս տարի տեղի ունեցավ նրա առաջին մեծ մենահամերգը Երևանում , իր իսկ նորաբաց պրոդակշնի կազմակերպմամբ (HT PRODUCTION) : Համերգը տեղի ունեցավ “Դինամո” մարզադահլիճում լեփ-լեցուն հանդիսատեսով (շուտով կլինի նաև համերգի տարբերակը) : Այժմ Հայկոն աշխատում է նոր երգերի , տեսահոլովակների , պրոեկտների վրա իր պրոդակշնի հետ միասին , ինչպես նաև պատրաստվում է համերգային շրջագայության Հայաստանի համարյա բոլոր մարզերով :
ՀՏ Հայկոն իր անհատական գործունեության ընթացքում թողարկել է 2 ալբոմ:
«Անցած էտապ» — 2008
«Քուանշ» — 2009


Ֆելիքս խաչատրյան / A.Chilla(Նարեկ Հովսեփյան)
A.Chilla-ին մենք գիտենք, դեռ Аpeh Jan ամերիկահայ ռեփերի հետ համատեղ աշխատանքներից, ժամանակվանից,որպես երաժշտական պրոդյուսեր և ռեփ կատարող: Այն ժամանակ Նարեկը ռեփ էր կատարում անգլերեն լեզվով: Ֆելիքս Խաչատրյանին գիտենք շատ շուտվանից, որպես շատ պահանջված հաղորդավար Հ1 և Արմենիա հեռուստաընկերություններում: Այս երկու, տարբեր բնագավառների տաղանդավոր անհատները իրար միանալով, 2011 թ.-ին մեզ հայտնի դարձան որպես նոր ռեփ խումբ` 3.33:
Աշնանը թողարկեցին իրենց առաջին ձայնասկավառակը,ներկայացնելով հայկական ռեփի նոր ուղղություն` «Ռիթմիկ Երևանյան Պոեզիա»:


Նարեկ  Պետրոսյան/Մովսես Մարգարյան/Էդգար Ստեփանյան
Նարեկը ծնվել է 1987թ. օգոստոսի 20-ին, Երևան քաղաքում: 1994-2004թթ. սովորել է Ա.Պ՚.Չեխովի անվան, No.55 միջնակարգ դպրոցում: 2005-2009թթ. սովորել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում: 2003թ.-ին Նարեկն ու իր եղբայր Ֆելիքսը հիմնում են «Arm-Clan» ռեփ խումբը, որը հետո վերանվանվում է, որպես «Arm-Side» և մինչև 2005թ. համալրվում է տարբեր կատարողներով: 2005թ.- կեսերին խումբը վերջնականապես կազմավորվում է և վերանվանվում է, որպես «Հ.Ա.Յ.Ք.» : 2005-ին խումբը թողարկում է իր առաջին «Ուշ է» սինգլը, որից հետո՝ «Բարի լույս» երգը: 2006-ին, խումբը Նարեկի և Ֆելիքսի գլխավորությամբ ձայնագրում է «Քամի փչի» երգը: Այդ երգի հիման վրա նկարահանում են տեսահոլովակ, որը դառնում է հայկական շոու-բիզնեսի նմանը չունեցող մի հիթ: Այնուհետև «Հ.Ա.Յ.Ք.» խումբը ձայնագրում է «Մի Պատմություն» սինգլը, որի տեսահոլովակը մեծ աղմուկ է բարձրացնում հանդիսատեսների մոտ: Այնուհետև »Հ.Ա.Յ.Ք.»  խումբը թողարկում է իր առաջին՝ «Հ.Ա.Յ.Ք.» (Special edition) ալբոմը: Խումբը իր «Քամի փչի» երգով հաղթում է մի շարք մրցանակաբաշխություններում՝ «Տարվա հիթ»  և «Տարվա հայտնություն» անվանակարգերում: 2007թ.-ին խումբը «Հայ Տղեք»-ի հետ ձայնագրում է «Նոր ջահելություն» երգը, նկարահանելով տեսահոլովակ: 2008-ին «Հ.Ա.Յ.Ք.» խմբի կազմը փոփոխվում է և խումբը Նարեկի և Ֆելիքսի գլխավորությամբ սկսում է աշխատանքները նոր ալբոմի վրա՝ ձայնագրում են «Մոտավորապես» երգը, նկարահանելով տեսահոլովակ: 2008-ին «Հ.Ա.Յ.Ք.» խումբը թողարկում է իր երկրորդ «Չեմ տեսել, չեմ լսել, ի՞նչ ասեմ…» ալբոմը: 2009-ին նկարահանվում է «Նոր Հայաստան a.k.a. Մեծ Հայք» երգի տեսաահոլովակը: 2010թ.-ին խումբը վերջնականապես ցրվում է և Նարեկը ձայնագրում է իր առաջին անհատական սինգլը՝ «Չես կարա», որի հիման վրա էլ նկարահանվում է տեսահոլովակ: 2011թ.-ի սկզբին Նարեկը հիմնում է «Մեծ Հայք records»  ձայնագրման ստուդիան: Նարեկը սկսում է զբաղվել պրոդյուսերական աշխատանքներով և նույն ժամանակ հիմնում է «Մեծ Հայք» խումբը, որում արդեն հանդես են գալիս Մոսն ու Էդգարը: 2011-ին Նարեկը սկսում է իր առաջին ալբոմի աշխատանքները և նույն տարվա հոկտեմբերին նկարահանում է ալբոմի առաջին սինգլ՝ «Կա Պռուժին Ամորտիզացիայով» երգի հիման վրա տեսահոլովակ: Այնուհետև նկարահանում է «Born in Armenia» սինգլի տեսահոլովակը, ՀՏ Հայկոյի մասնակցությամբ:
2011թ.-ի դեկտեմբերի 22-ին Նարեկը թողարկում է իր առաջին` «Հայաֆիկացում» ալբոմը:
Edgar/Mets Hayq
Ծնվել է 1993թ. Հոկտեմերի 6-ին Երևանում
Միջնակարգ կրթություն ստացել է Խ.Դաշտենցի անվան թ.114 դպրոցում 2000-2010թթ.: Այնուհետև 2010-2012թթ սովորել է Երևանի Թատրոնի և Կինոի Պետական Ինստիտուտում: Սովորել է Սանկտ Պետերուրգյան համալսարանի Երևանյան Մասնաշենքում:
2011թ.-ից սկսել է զբաղվել «ռեփ» երաժշտությամբ